Լրահոս
Քաղաքական
19:19
24.09.24
190

Փաշինյանը ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախ տեղի է ունեցել նստաշրջանին մասնակից պետությունների ղեկավարների դիմավորման արարողությունը, վերջիններիս ողջունել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: 

Այնուհետև նստաշրջանի բացման ընթացքում ելույթներ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Ֆիլեմոն Յանգը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: 

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների հետ: 

Հնարավոր է սա 10 մարդ, ամբոխ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 10 մարդ, ամբիոն, նորությունների բաժին and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ and ամբոխ նկարն է