Լրահոս
Քաղաքական
22:30
12.04.23
242

Փաշինյանը չի ցանկանում Բրյուսելի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին Իրանից զենք, անօդաչու ձեռք բերել․ Սևակ Հակոբյան

Img default alt hy

«Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՔՊ-ին տված Փաշինյանի այսօրվա ասուլիսից վերջապես պարզ դարձավ, թե ինչու մենք Իրանի հետ ռազմական համագործակցություն չունենք, իրենցից անօդաչուներ և այլ զինատեսակներ չենք առնում։ Ասում է՝ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, իբր Իրանից ձեռք բերված դրոններ ենք օգտագործում, որպեսզի փչանան մեր հարաբերությունները Բրյուսելի հետ։ Որ ասեն՝ տեսեք,դուք՝ Եվրամիություն, Հայաստան դիտորդներ եք ուղարկում, իսկ Հայաստանը պատժամիջոցբերի տակ գտնվող երկրի… և այլն:
Ճիշտ հասկացաք։ Փաշինյանը չի ցանկանում Բրյուսելի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին

Իրանից զենք, անօդաչու ձեռք բերել, միգուցե՝ նվեր ստանալ ու զինել բանակը:

Մեր զինվորը թշնամու դեմ АК-74-ով է կանգնած, օդը պաշտպանված չէ, որպեսզի Նիկոլը հարաբերություն չփչացնի Բրյուսելի հետ:

Իսկ կարող է՞ Ռուսաստանից էլ զենք ձեռք չեն բերում, չնայած ռազմական համագործակցության պայմանագրերին, հենց նույն պատճառաբանությամբ:

Ընդ որում, սկի չգիտենք էլ, Բրյուսելի հետ էն հարաբերությունը, որ հիմա կա, էն ձևական բանավոր «աջակցությունը» փչացա՞ծ, թե չփչացած հարաբերություններն են:

Չէ է՜, սաղ նախկիններն են արել, գցել հարիֆի ջեբը»։