Լրահոս
Քաղաքական
22:17
22.09.24
393

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում` ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ 

«Խոր ցավով տեղեկացանք Իրանում`  Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: 

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-նշել է Փաշինյանը։ 

Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, իսկ 17-ը՝ վիրավորվել: Պայթյունի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 22-ին։