Լրահոս
Քաղաքական
13:10
25.08.22
84

Փաշինյանը, Ալիևն ու Միշելը կհանդիպեն

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում օգոստոսի 31-ին: Պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը որպես միջնորդ կմասնակցի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Պաշտոնական Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է այս տեղեկությունը:

Հայաստանի կառավարությունում նույնպես չեն մեկնաբանում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը: