Լրահոս
Քաղաքական
23:46
08.08.25
419

Փաշինյանը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին

Img default alt hy

Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին:

Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։