-
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26
Փաշինյանն ունիկալ չէ, մարդկության պատմության մեջ շատերն են իրենց քայլերը կատարել ժողովրդի անունից․ Արթուր Խաչատրյան․ պատգամավոր
Դեռ ՔՈՎԻԴ 19-ի համավարակի օրերին տարածած մի տեսաուղերձում Փաշինյանը մի միտք արտահայտեց, որի էությունը հետևյալն էր՝ եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է այս կառավարությունը ձևավորել։ Իհարկե, այս տրիվիալ ճշմարտության հետ հնարավոր չէ չհամաձայնել, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սակայն, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (այն ժամանակ դեռ «Իմ քայլը» դաշինքի) միջին վիճակագրական ընտրողին անընդհատ համոզում ես, որ դու ես իշխանություն ձևավորել, դու մասնակցում ես երկրի կառավարմանը, և դու պատասխանատու ես բոլոր ձախողումների համար, միջին վիճակագրական ընտրողն ավելի փութաջանորեն է հաջողություններ փնտրում (կամ գոնե իրեն համոզում, որ դրանք կան) և շատ ավելի «ներողամիտ» է լինում ձախողումների նկատմամբ։
Փաշինյանն ունիկալ չէ։ Մարդկության պատմության մեջ շատերն են իրենց քայլերը կատարել ժողովրդի անունից, հանուն ժողովրդի կամ ժողովրդի «պահանջով»։
Հին աշխարհի դեմագոգներից մինչև նորօրյա պոպուլիստ մանիպուլյատորներ հղում են կատարում հենց ժողովրդին, որպեսզի հիմնավորեն, արդարացնեն իրենց վարած քաղաքականությունը կամ քննադատեն ու հայհոյեն այլոց։
Նացիստական Գերմանիայի քարոզչության (պրոպագանդայի) նախարար Յոզեֆ Գեբելսը 1943 թվականի փետրվարին արտասանած իր ծավալուն «Ժողովո՛ւրդ, ոտքի կանգնիր և թող մոլեգնի փոթորիկը» (Volk steh auf, und Sturm brich los!) ելույթում «ժողովուրդ» բառը կիրառել է․․․ 98 անգամ։ Տեղին է հիշել, որ թե՛ հիտլերյան Գերմանիայում, թե՛ լենին-ստալինյան ՍՍՀՄ-ում բոլոր հանցագործությունների «շահառուն և պահանջատերը» ժողովուրդն էր։
Ի դեպ, սովորաբար, հենց նման «ժողովրդասեր» երկրներում ժողովրդի կարծիքի հետ ընդհանրապես հաշվի չեն նստում։ Օրինակ՝ ժողովրդավար Հայաստանում ժողովրդասեր, ժողովրդի վարչապետ Փաշինյանը, որը դեռ 2018-ին սրտնեղում էր, որ ժողովուրդն իրեն չի ասել, թե ինչպես լուծի Արցախի հարցը, խոստանում էր, որ հրապարակում հավաքված ժողովուրդը պետք է որոշում կայացնի, 2020-ին ժողովրդից ծածուկ, ժողովրդի թիկունքում ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի մասին հայտարարությունը։
Այնպես որ՝ պատահական չէ, որ Փաշինյանը դեռ երկու տարի առաջ ժողովրդին հիշեցրեց կառավարության ձախողումների համար ժողովրդի պատասխանատվության մասին։
Այսօր էլ է Փաշինյանն իր քայլերն արդարացնում ժողովրդից ստացած մանդատով, ժողովրդի պահանջով։ «Ժողովուրդը մեզ խաղաղության դարաշրջան բացելու մանդատ է տվել»․․․ Այստեղ տեղին է հիշել, թե, վերջիվերջո, ժողովուրդը Փաշինյանին ինչ մանդատ է տվել։
Եթե առաջնորդվենք ռացիոնալ տրամաբանության կանխավարկածով, ապա մեր 688 761 հայրենակիցներ վստահել էին Փաշինյանի նախընտրական խոստումներին և իրենց քվեով նրան մանդատ տվել՝ իրականացնելու հենց այդ նախընտրական խոստումները։
Այս և նախորդ ընտրություններից առաջ ժողովրդին՝ Փաշինյանի տված բոլոր խոստումներին այստեղ չանդրադառնանք, հիշենք միայն նրա արցախյան խոստումները, խոստումներ, որոնց դիմաց նա քվե ստացավ, խոստումներ, որոնք նա պարտավոր է կատարել կամ հրաժարական տալ, եթե չկարողանա դրանք իրականացնել, ինչպես, օրինակ, Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հաթոյաման, որը հրաժարական տվեց, քանի որ գիտակցեց, որ չէր կարողանալու իրականացնել ամերիկյան զորքերն Օկինավա կղզուց հանելու՝ իր նախընտրական խոստումը։
Փաշինյանը խոստացել էր, որ մոտակա տարիներին իր գլխավոր խնդիրը պետք է լիներ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։»
Իր նախընտրական այս խոստումը Փաշինյանը հիմնավորել էր այն պարզ տրամաբանությամբ, որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով:
Ընտրություններից առաջ նա խոստանում էր, որ «բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո...»։
Ավելի պարզ՝ Փաշինյանն ու նրա թիմակիցները խոստացել էին ազատագրել Արցախի՝ առնվազն ԼՂԻՄ հատվածը, խոստացել էին հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։
Ժողովուրդը (իսկ ավելի ստույգ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվեարկել էր Փաշինյանի օգտին) հավանություն էր տվել Փաշինյանի նախընտրական ծրագրին, հավատացել էր նրան և նախընտրական խոստումներն իրականացնելու համար մանդատ տվել։
Փաշինյանին ընտրողները նրան մանդատ չեն տվել, որ խաղաղության անվան տակ երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, մանդատ չեն տվել, որ նա «իջեցնի Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը», մանդատ չեն տվել, որ նա և նրա քաղաքական պատասխանատուները հրաժարվեն միանշանակ հայտարարելուց, որ Արցախը, որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մանդատ չեն տվել, որ խորհրդարանի խոսնակը, որը նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան համանախագահն է, հրաժարվի հանձնաժողովի նիստ գումարելուց, մանդատ չեն տվել, որ ՔՊ-ական որոշ պատգամավորներ բացեիբաց խոսեն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին (ինչ-որ անհասկանալի կարգավիճակով), մանդատ չեն տվել, որ կարկառուն ՔՊ-ական մի պատգամավոր Արցախի դրոշն իջեցնի Հայոց խորհրդարանի ամբիոնից․․․
Փաշինյանը սա գիտի, շատ լավ գիտի։ Եվ նաև գիտեր, որ իր նախընտրական խոստումների կատարման հարցը ծառանալու է իր առջև։ Սա էր պատճառը, որ նախընտրականից կառավարության ծրագրին անցման ժամանակ քաղաքական մեծամասնության խոստումներն էական փոփոխություն կրեցին։
Կառավարության ծրագրում Արցախի դեօկուպացիայի դրույթը փոխարինվեց խորհրդավոր և անհասկանալի «խաղաղության օրակարգով», իսկ ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի փոխարեն առաջարկվեց իջեցնել «Արցախի կարգավիճակի նշաձողը»։
Հաշվարկը պարզ էր․ կառավարությունը հաշվետվություն է ներկայացնելու իր ծրագրի, այլ ոչ թե ընտրությունների նախաշեմին ժողովրդին տված խոստումների կատարման համար։ Իսկ որպեսզի ժողովուրդն իրեն արհամարհված չզգա, կարելի է կիրառել Գեբելսի քարոզչական հնարքը՝ անընդհատ հիշատակել ժողովրդին, «կարևորել» ժողովրդին և սեփական քայլերը հիմնավորել «ժողովրդի կամքով»։
Չէ՞ որ Փաշինյանը նույնիսկ վարչապետության իր «խաչը» կրում է ժողովրդի և Աստծո կամքով․ ավելի պարզ՝ ժողովո՛ւրդ, դու ցանկացար, որ ես դառնամ վարչապետ, և եթե ես ինչ-որ վատ բան անեմ, դու ես մեղավորն ու պատասխանատուն, քանի որ դու ինձ ընտրեցիր։
Իսկ Փաշինյանը գիտի, որ խաղաղության անվան տակ իր շարունակական միակողմանի զիջումներն Ադրբեջանին ու Թուրքիային հանցանք են ազգի առաջ, հանցանք են հազարավոր նահատակ հերոսների առաջ, հանցանք են գալիք սերունդների առաջ։ Այդ «խաչը» ծանր է Փաշինյանի և նրա թիմակիցների համար։
Նրանց այլ մեղավորներ ու հանցակիցներ են պետք։ Հանցակիցներ, որոնց նրանք կարող են մեղադրել սխալ ընտրություն կատարելու համար։ Եվ Փաշինայնը դարձյալ հիշում է ժողովրդին․․․»։
-
23:16
28.06.26
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
Կարդալ ավելին
-
21:20
28.06.26
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
Կարդալ ավելին
-
20:57
28.06.26
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
Կարդալ ավելին
-
20:20
28.06.26
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
Կարդալ ավելին