Լրահոս
Քաղաքական
10:00
04.10.24
210

Փաշինյանն ու Միրզոյանն այցելել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք:

Այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: ՀՀ Կառավարությունը շենքը ձեռք բերելու համար հատկացրել է 23 միլիոն եվրո։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման գործող շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին: Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման արդյունքում ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում ՀՀ մշտական ներկայացուցչությունները:

Հնարավոր է սա 7 people նկարն է

Հնարավոր է սա 3 մարդ, կոստյում and Օվալաձև գրասենյակ նկարն է

Հնարավոր է սա 3 մարդ, Օվալաձև գրասենյակ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 9 մարդ and կոստյում նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ and բաղեղ նկարն է