Լրահոս
Քաղաքական
20:00
20.08.22
113

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն, բայց Պուտինի՞ հետ, թե՞ Բրյուսելում

Հայաստանի կառավարությունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների օգոստոսի 31-ին՝ Մոսկվայում նախատեսվող եռակողմ հանդիպման մասին լուրերը:

Փորձագետները նկատում են՝ հայ-ռուսական սրված հարաբերությունների ֆոնին կարող է Մոսկվայից Բրյուսել տեղափոխվել Փաշինյան-Ալիև հանդիպման հասցեն: Բայց, ըստ քաղաքագետների, անփոփոխ է հանդիպման օրակարգը: Այս անգամ Բաքուն կփորձի ստանալ Զանգեզուրի միջանցքը: