Լրահոս
Քաղաքական
20:15
21.10.24
214

Փաշինյանն իր խորհրդականին գործուղում է Թուրքմենստան

Img default alt hy

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․ 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝ 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2024 թվականի հոկտեմբերի 21-27-ը ներառյալ գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)՝ «Թուրքմենստանի նավթ և գազ – 2024» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով: 

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Արտաշես Թումանյանի գործուղման հետ կապված ծախսերի, այդ թվում` տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում (Իրանի Իսլամական Հանրապետություն, Թեհրան) հատուցումը (օրապահիկը՝ հոկտեմբերի 22-26-ն ընկած ժամանակահատվածի համար): 2 3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: