Լրահոս
Քաղաքական
22:00
31.10.25
218

Փաշինյանին ստել ստիպողը 300 դպրոց և 500 մանկապարտեզ է խոստանում հաջորդ տարի. ՏԿԵ նախարարի ծանր գործը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր վստահեցրել է, թե 2026-ին կառավարությունը 300 դպորց կառուցած կլինի: «Հայլուր»-ի թղթակից Արփի Սուքիասյանը պարզել է, որ նույն նախարարն անցած տարի էլ իր քավոր Նիկոլ Փաշինյանին էր վստահեցրել, թե Այգեվանի մանկապարտեզը հոկտեմբերին կբացվի: Այսօր, երբ Խուդաթյանը բողոքում է, որ իրեն չեն հավատում, թե դպրոցները կառուցված կլինեն, ըդդիմադիրները հիշեցնում են՝ 2026-ին մի քանի ամիս է մնացել, իսկ խոստացված 300 դպրոցից ընդամենը 59-ն է կառուցված: