-
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26
Փաշինյանից հետո հիմա էլ Վարդան Օսկանյանն է ստում առանց սահմանների․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ապրիլի 18–ին մի հոդված է գրել, որը վերնագրված է «Անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց»։ Հոդվածից ակնհայտ է. Վարդան Օսկանյանը շատ պարզ գիտակցում է, որ Արցախում տեղի ունեցած աղետի և հնարավոր նոր աղետալի զարգացումների համար հատուցման պահը մոտենում է։
Մոտենում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի համար, այլ նաև նրանց համար, ովքեր 1998 թվականին տապալեցին ղարաբաղյան կարգավորման, այսպես կոչված, Փուլային պլանը, որը ուժի դիրքից հայկական կողմերի համար ապահովում էր մաքսիմալ հնարավոր արդյունքը, խաղաղության պայմանագրով ամրագրում մեր ռազմական հաղթանակը, տալիս էր Լեռնային Ղարաբաղին միջազգային իրավասուբյեկտություն և Ադրբեջանին թույլ չէր տալիս որևէ զորամիավորում մտցնել 1994 թվականի զինադադարի գծից այս կողմ։ Ընդ որում, Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն էր տվել իր համար նման կապիտուլյացիոն պայմանագրին։
Վարդան Օսկանյանը շատ լավ հասկանում է իր մեղավորությունն ու պատասխանատվությունը հայ ժողովրդի գլխին բերած աղետի համար։ Հետևաբար, գլխակորույս ձեռնարկում է ինքնարդարացման փորձեր։ Այդ ջանքերը, սակայն, կառուցված են մի քանի բացարձակ ստերի կամ փաստերի աղավաղման ջանքերի վրա։ Հերթով անդրադառնամ դրանց.
Սուտ համար 1
Խոսելով Հայաստանի Անվտանգության խորհրդի 1998 թվականի հունվարի 8–ի հայտնի նիստի մասին` նա գրում է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար», իսկ այնուհետև փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը՝ Օսկանյանը, իբր, դեմ է արտահայտվել այդ տարբերակին։ Որպես նիստի մասնակից մերժում եմ այս կեղծիքը։
Իրականում դեմ էին, այո, Քոչարյանը, երկու Սարգսյանները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության բոլոր ներկա անդամները, ինչպես նաև` Հայոց Համազգային Շարժումից Հովհաննես Իգիթյանը։ Մնացածը, այդ թվում` Վարդան Օսկանյանը, կողմ արտահայտվեցին (Օսկանյանը՝ մի քանի անգամ) փուլային տարբերակին։ Վերջինիս դեպքում այլ կերպ չէր էլ կարող լինել։
Օսկանյանը ոչ միայն արտգործնախարարի տեղակալն էր, այլ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով գլխավոր բանակցողը։ Դա իր բանակցած փաստաթուղթն էր նաև, և արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին` նրանք պարտաճանաչորեն աջակցեցին այդ փաստաթղթին, ներկայացնելով արտաքին գործերի նախարարության տեսակետը։
Սուտ համար 2
Օսկանյանը նաև փորձում է համոզել, որ, մերժելով փուլային տարբերակը, հնարավոր դարձավ հետագայում ստանալ կարգավորման պլաններ, որոնցում չի ամրագրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մասնավորապես, նա գրում է. «Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»։ Այստեղ մի նախադասության մեջ Օսկանյանը միանգամից երեք սուտ է ասում։
Սկսենք «Ընդհանուր պետության» առաջարկից։ Այդ պլանով նախատեսված էր, որ «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Պայմանագրի հետագա 12 կետերը պարզորեն բացահայտում են այն իրողությունը, որ այդ «Ընդհանուր պետությունը» կոչվելու էր Ադրբեջան, և Լեռնային Ղարաբաղը լինելու էր այդ ընդհանուր պետության՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն, թեև շատ լայն լիազորություններով։ Ավելորդ չեմ համարում նշել, որ Տեր–Պետրոսյանը 1997 թվականին մերժել էր, այսպես կոչված, Փաթեթային պլանը, որում ավելի հզոր իրավասություններ ու արտոնություններ էին առաջարկված Լեռնային Ղարաբաղի համար, սակայն Ղարաբաղը նույնպես ճանաչվում էր Ադրբեջանի կազմում։
Սուտ համար 3
Քի Վեստի հարցում Օսկանյանի ստախոսությունը, առաջին հայացքից, շատ ավելի բարդ է բացահայտել, քանի որ Ղարաբաղն այդ առաջարկով պետք է իսկապես դառնար Հայաստանի մաս։ Օսկանյանը, սակայն, լռում է մի քանի «նրբությունների» մասին, որոնք այդ կարծեցյալ նվաճումն ուղղակի զրոյացնում են։ Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք նման պաշտոնական առաջարկ չի արել հակամարտության կողմերին։
Բանն այն է, որ Քի Վեստում շրջանառող փաստաթուղթն ունեցել է «non-paper»–ի կարգավիճակ։ Դիվանագիտության մեջ անգլերեն non-paper արտահայտությունը նշանակում է աշխատանքային փատաթուղթ, որը որևէ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում, իսկ, տվյալ դեպքում, ընդամենը ներկայացնում էր աշխատանքային մի սևագիր, որը կոչված էր օգնելու կողմերին` համաձայնության գալ իրենց նախնական երկկողմանի խոսակցությունների հիման վրա։
Համաձայնությունը ենթադրում էր տարածքային փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև (Ղարաբաղը Մեղրու դիմաց կամ, ինչպես վերջում առաջարկել էր հայկական կողմը, Մեղրու վրայով «ինքնիշխան միջանցքի» դիմաց, ինչը, բնականաբար, մերժվեց Ադրբեջանի կողմից)։ և, վերջապես, ամենակարևորը. Քի–Վեստյան բանակցությունների միակ շոշափելի արդյունքը եղավ բանակցային ձևւաչափից Լեռնային Ղարաբաղի հեռացումը, քանի որ բանակցությունների հիմքում ընկած էր Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային փոխանակումը, և Երևանը ստիպեց Ստեփանակերտին` անշրջելիորեն հրաժարվել բանակցային կողմի իր լիազորություններից։
Սուտ համար 4
Մադրիդյան սկզբունքները ձևավորվեցին ետՔիՎեստյան բանակցային կոնտեքստում, որում արդեն ոչնչացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյեկտայնությունը, ընդ որում` «շնորհիվ» Ռոբերտ Քոչարյան – Վարդան Օսկանյան զույգի փառապանծ դիվանագիտական ջանքերի։
Այդ իրավասուբյեկտայնությունը ձևավորվել էր շնորհիվ Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականին անցկացված անկախության հանրաքվեի, իսկ այնուհետև ռազմական հաղթանակների, որոնք ստիպեցին միջազգային հանրությանը արձանագրել Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն միավորի գործոն դառնալը։
1994 թվականին ԵԱՀԿ–ի Բուդապեշտյան գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղին ճանաչեց որպես ղարաբաղյան հակամարտության իրավահավասար և լիիրավ կողմ, իսկ 1997 թվականին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից Փաթեթային առաջարկի մերժումից հետո, Մինսկի խմբի համանախագահությունը պաշտոնապես առաջարկեց Փուլային տարբերակը, որում այլևս որևէ հիշատակում չկար հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա լուծելու մասին, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծվեր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իրավահավասար բանակցություններով։
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ–ի հետ համաձայնեցված և նրանց հավանությունը ստացած այդ փաստաթուղթը եթե ստորագրվեր, նոր մակարդակի վրա կբարձրացներ Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնությունը և մեզ ավելի կմոտեցներ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման։
Մադրիդյան սկզբունքները նախ ենթադրում էին, որ կարգավորման պլանը պետք է համաձայնեցվեր Ադրբեջանի և Հայաստանի միջև, սահմանում էին, որը կարգավորումը պետք է հիմնվի տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա, և նախատեսում էին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեում, որի պայմանները և ժամկետները պետք է որոշվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցություններով։
Արձանագրենք. Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտայնություն Մադրիդյան սկզբունքներում այլևս չկա, այն պիտի նոր ձևավորվի անորոշ պայմաններում և անորոշ ժամկետում անցկացվող հանրաքվեում, իսկ հանրաքվեն անգամ տեսականորեն չի ապահովում Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանից դուրս կարգավիճակի ձեռքբերում, քանի որ ի սկզբանե նախատեսված է, որ խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և, բացի դրանից, Ադրբեջանին վերապահված է իրավունք՝ թույլ չտալու հանրաքվեի անցկացման որևէ պայման, որը հնարավորություն կտար Արցախին` ստանալու անկախ կարգավիճակ։
Վերջաբան
Այսպիսով, Վարդան Օսկանյանի ինքարդարացման փորձերը հիմնված են պարզ ստախոսության և ինտելեկտուալ անազնվության վրա։ Բանն այն է, որ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Վարդան Օսկանյանին ես ինտելեկտուալ մարդ եմ համարում, որը շատ լավ հասկանում է վերոշարադրյալ բոլոր փաստերը և ճշմարտությունները։ Ավելի վատ` իր համար»։
-
22:35
28.06.26
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
22:20
28.06.26
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
Կարդալ ավելին
-
19:00
28.06.26
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
Կարդալ ավելին
-
14:50
28.06.26
Մեզ ուղղակի ծաղրում են իրենց գոյություն չունեցող «խաղաղության» թատերական ներկայացմամբ․ Տաթևիկ Հայրապետյան
Կարդալ ավելին