Լրահոս
Իրավական
19:22
10.04.23
127

Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը բերման են ենթարկել

 

Այսօր Վայոց Ձորում մի կին անձրևանոցը նետել է Հայաստանի վարչապետի ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձորում: Այնտեղի՝ «Հայլուր»-ի աղբյուրները հայտնում են, որ Արցախից բռնի տեղահանված ու Մալիշկա գյուղում հաստատված կինը դժգոհ է եղել բնակարանի ձեռքբերման՝ կառավարության տրամադրած հավաստագրից: Վարչապետի անվտանգության աշխատողները հեռացրել են նրան: