Լրահոս
Հասարակական
12:50
21.02.22
179

Փաշինյանի կուսակցությունը հրաժարվել է դատապարտել «Շուշիի հռչակագիրը». ադրբեջանական լրատվամիջոցներ

Img default alt hy

«zham.am»-ը գրել է.

«Ադրբեջանական լրատվամիջոցները օպերատիվ և ուրախ արձագանքեցին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմանը` հրաժարվելու աջակցել «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը և դատապարտել հակահայկական «Շուշայի հռչակագիրը», որը վավերացվել է փետրվարին Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից մերժված հայտարարության հեղինակ Անդրանիկ Թեւանյանը, մեկնաբանելով իշխող խմբակցության այս որոշումն, ասաց, որ քաղաքացիները պետք է իմանան, որ ՀՀ իշխանությունը նախապատրաստում է 1915 թ-ի կրկնություն»: