Լրահոս
Քաղաքական
20:09
04.04.25
175

Փաշինյանի կամակատարը չեն ուզում դառնալ պրոֆեսիոնալները. «կադրային սովի» իրական պատճառը

 

Հայաստանում կադրային ճգնաժամ է, չի թաքցնում Հայաստանի վարաչապետը: Հավանաբար հենց դրա համար կառավարության գրեթե բոլոր ծրագրերը անարդյունավետ ու թերի են, չկա հստակ ռազմավարություն ու գաղափարախոսություն: Միայն ականջահաճո բառեր են՝ «Իրական Հայաստան», «Ապագա կա», «Խաղաղության համաձայնագիր»: Բայց այս հարցում էլ ինքը մեղավոր չէ, ասում է 7 տարի առաջ երկրին կադրային բանկ խոստացած Փաշինյանը: «Կկվի վրայից հոտ է գալիս, ասում է՝ աշխարհն է հոտած» ,- այսպես է հակադարձում կառավարության ղեկավարին Հարվարդի համալսարանի մագիստր Հովհաննես Ավետիսյանը: