Լրահոս
Քաղաքական
13:22
22.11.22
87

Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանն աշխարհին «ասելու բան չունի»

«Մեր առավոտը սկսվում է ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկատվությամբ»,- Թվիթերում այսպիսի գրառում է արել Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Այդ հարձակումների միջոցով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում։ Միջազգային հանրությունը լուռ հետևում է այս անհեթեթությանը։ Ասելու բան չկա…»,- գրել է Մարուքյանը: