Լրահոս
Քաղաքական
13:05
25.05.23
111

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում՝ Մոսկվայում

Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը երեկ է մեկնել Դաշնության մայրաքաղաք՝ կնոջ ուղեկցությամբ: Երկու ժամ առաջ Վնուկովո օդակայանում վայրէջք է կատարել Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը: 

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին դիմավորել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: