Լրահոս
Միջազգային
23:00
01.11.25
928

Փաշազադեն և Հռոմի պապը հանդիպել են

Img default alt hy

Վատիկան կատարած այցի ընթացքում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ: 

Փաշազադեն Հռոմի Պապին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ողջույնները, հայտարարել է Ադրբեջանում  երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման մասին:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Փաշազադեն հույս է հայտնել Հռոմի պապի Ադրբեջան այցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա նրան թույլ կտա անձամբ տեսնել իրենց երկրում «միջկրոնական ներդաշնակության բարձր մակարդակը, պետական-կրոնական հարաբերությունները և բազմամշակութայնության մթնոլորտը»։

Հռոմի պապ Լևոն XIV-ը իր հերթին, դրական վերաբերմունք է հայտնել Ադրբեջան այցելելու հարցում՝ նշելով, որ դա հաշվի կառնի իր աշխատանքային գրաֆիկում։