Լրահոս
Իրավական
17:30
21.11.22
107

Պարզվում են չորս մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Վանաձոր-Ալավերդի մայրուղու 12-րդ կիլոմետրին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, հիշյալ վայրում «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել երկաթգծի վրա:

Այդ ընթացքում բեռնատար գնացքը հարվածել է հիշյալ ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդն ու 3 ուղևորները մահացել են:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, հագուստների, դիակների, ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: