Լրահոս
Իրավական
15:00
22.08.22
85

Պարզվել է Իջևանի գիշերային ակումբներից մեկի մոտ երկու բնակչի առողջությանը վնաս պատճառած ենթադրյալ անձի ինքնությունը

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Իջևան համայնքի Երևանյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկում նույն մարզի երկու բնակչի առողջությանը վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 06:40-ին, «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ից և տեղեկացվել, որ «ձախ թուլակողի ծակած-կտրած թափանցվող վերք» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած չթափանցող արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նույն մարզի 1987 և 1991թթ. ծնված երկու բնակիչ:

Դեպքի առթիվ նախառեձնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով: Նույն օրը որոշում է կայացվել քրեական վարույթով քննչական խումբ կազմելու մասին։

Քրեական վարույթի շրջանակներում հիշյալ երկու տղամարդիկ տուժող են ճանաչվել և հարցաքննվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները։

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի ՝ 1989թ. ծնված բնակիչ է:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: