Լրահոս
Իրավական
23:45
23.03.23
168

Պարեկները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

Img default alt hy

Մարտի 21-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգել են 19-ամյա դիլիջանցու վարած մեքենան։ Երիտասարդի մոտ ատրճանակ կար։ Նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։