Լրահոս
Իրավական
16:15
16.01.23
122

Պարեկներն ապօրինի պահվող զենք և զինամթերքի դեպք են բացահայտել

Img default alt hy

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունվարի 15-ին, ժամը 04.30-ին, Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ:

Բաժնում երիտասարդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել օդաճնշիչ ատրճանակ և գնդակներով լիցքավորված պահեստատուփ:

Կատարվում է նախաքննություն: