Լրահոս
Հասարակական
18:22
01.02.22
133

Պարեկների օգնությամբ հղի կինը տեղափոխվել է ծննդատուն, որտեղ էլ աղջիկ է լույս աշխարհ բերել

Img default alt hy

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ  Դավիթ Ղազարյանն ու Հայկ Ղազարյանը  ժողովրդին հայտնի Նորագավիթի կամրջի մոտ ժամը 21:00-ի սահմաններում նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, ապա, մոտենալով մեքենային, վարորդ Էռնեստ Ղազարյանից տեղեկացել են, որ ավտոմեքենայում է գտնվում նրա հղի կինը, ում ինքնազգացողությունը վատացել է, գրում է «shamshyan.com»-ը։

Պարեկների օգնությամբ Ղազարյանն ուղեկցվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, որտեղ էլ կարճ ժամանակ անց Մանե Ս.-ն աղջիկ է լույս աշխարհ բերել: