Լրահոս
Հայաստան
13:50
09.01.22
162

Փարաքարը համայնքապետ ունի

Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը։

Փարաքարում այսօր՝ հունվարի 9-ին, շարունակվում էր 2 օր առաջ ընդհատված նիստը։

Այսօրվա նիստում «Ապրելու երկրի» ավագանինները հայտնեցին,որ վայր են դնում իրենց մանդատները և դուրս եկան նիստերի դահլիճից, որից հետո նիստը շարունակվեց և առաջադրվեց Դավիթ Մինասյանի թեկնածությունը։

Քվեարկությունից պարզ դարձավ, որ ՔՊ-ի և «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանիները միաձայն ընտրել Դավիթ Մինասյանին՝ որպես համայնքի ղեկավար։