Լրահոս
Իրավական
16:03
25.09.24
180

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել

Img default alt hy

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։

Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել. կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով, բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։

Հիշեցնենք, որ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել էր։