Լրահոս
19:27
11.04.23
114

Պապիկյանը Հայաստանի սահմանն «ամրացնում է» Բրյուսելում, ադրբեջանցուն դեռ փնտրում են Սյունիքում

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն: Ինչպես գիտեք, անցած շաբաթ մեր երկրի անունը հայտնվել էր ՆԱՏՕ-ական «Defender 23» զորավարժությունների մասնակիցների ցանկում, հետո՝ ջնջվել: Պենտագոնի մամուլի ծառայությունը պնդել էր, թե վրիպակ է եղել, մեր պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ Հայաստանը Միացյալ Նահանգների դրոշի տակ երկու ուրիշ զորավարժությունների կմասնակցի: