Լրահոս
Քաղաքական
18:05
30.01.26
345

Պապիկյանը արգելո՞ւմ է գնդերեցների ծառայությունը զորմասներում

Img default alt hy

«News.5tv.am»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել, որով արգելվում է հայ առաքելական եկեղեցու սպասավորներին՝ գնդերեցներին, ծառայություն իրականացնել զորամասերում: Մենք տեղեկությունը փորձեցինք ճշտել նախարարի խոսնակից, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին:

Բանակի օրը Եռաբլուր պանթեոնում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքել էր, թե գնդերեցների վրա ճնշումներ կան.

«Ահազանգեր ենք ստանում, որոնք մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում, եթե չեթե լիներ, Դուք չէիք խնայի որևէ մեկին, կասեիք, որ այս կամ այն գնդերեցին ճնշում են»,- ասել էր նա: