Լրահոս
Զինված ուժեր
11:37
25.09.24
184

Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարարին

Img default alt hy

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։