Լրահոս
Միջազգային
15:00
19.10.22
99

Պակիստանը համերաշխություն Է հայտնել Սաուդյան Արաբիային ՕՊԷՔ+ի որոշման առնչությամբ

Img default alt hy

Պակիստանը համերաշխություն Է հայտնել Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի կառավարության կողմից քննադատության ֆոնին, որը կապված Է նավթարդյունահանման կրճատման շուրջ ՕՊԷՔ+ի անդամ պետությունների որոշման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հայտարարությունների ֆոնին, որոնք Թագավորության (Սաուդյան Արաբիա) դեմ արվել են ՕՊԷՔ+ի որոշման համատեքստում, Պակիստանը համերաշխություն Է հայտնում Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը: Մենք գնահատում ենք Սաուդյան Արաբիայի գործողությունները շուկայի անկայունությունից խուսափելու և գլոբալ տնտեսական կայունությունն ապահովելու ուղղությամբ»,-ասվում Է պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Պակիստանի ԱԳ նախարարության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: