Լրահոս
Միջազգային
20:30
22.09.24
560

Պակիստանում պայթել է ՌԴ պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան, որի կազմում եղել է ՌԴ դեսպանը

Img default alt hy

Պատվիրակությանն ուղեկցող մեքենան, որի կազմում էր ՌԴ դեսպան Ալբերտ Խորևը, Պակիստանում պայթել է ականի վրա։ Պատահարի մասին տեղեկացվել է հանրապետությունում ՌԴ դեսպանատան Telegram ալիքում։

Դիվանագետները մասնակցել են Սվաթ հովտում անցկացվող զբոսաշրջային գագաթնաժողովին, հայտնում է «Մոսկվա 24»-ը։

«Մի քանի ոստիկան է վիրավորվել, երբ ուղեկցող մեքենան պայթել է ականի վրա Խայբեր Պախտունխվա նահանգի Մինգորա քաղաքից հյուրանոց տանող ճանապարհին։ Դիվանագետները չեն տուժել»,- ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։