Լրահոս
Հասարակական
11:20
20.08.22
191

Փակ դռների վերաբերյալ 29 ահազանգ է ստացվել

Img default alt hy

Oգոստոսի 18-20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Սիսիան, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Իջևան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Արմավիրի մարզի Մերձավան գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: