Լրահոս
Հայաստան
11:34
21.02.22
165

Ովքե՞ր են մասնակցելու Վեդիի առաջիկա ընտրութուններին

Img default alt hy

Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Երեկ՝ փետրվարի 20-ին, լրացավ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումը։

ԿԸՀ կայքից երևում է որ առաջիկա ընտրություններին մասնակցելու են «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում մասնակցում էին 3 ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն»  և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնքը», սակայն որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար:

Դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին: Իսկ նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով ՔՊ-ի թեկնածուն էր, մեկ ամիս անց նշանակվեց համայնքի ղեկավարի ժ/պ։

«Իմ հզոր համայնք» կուսակցության հիմնադիր, Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թաթիկյանը, ով հայտնի «Ավշարի» Գրիգորյանների հետ ազգակցական կապ ունի։ Նա Սիսավան համայնքի 13 տարվա ղեկավարն էր։