Լրահոս
Հասարակական
21:30
21.04.22
357

Ուզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ. կա պայքար՝ հանուն հայրենիքի. Արթուր Վանեցյան

Img default alt hy

Ազատության հրապարակում շարունակվում են բողոքի ակցիաները:

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով՝ ոստիկանությունը տեսնում է, որ շարժումն ամեն օր թափ է ստանում ու ամեն գնով փորձում է կասեցնել այն:

«Ուզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ, որովհետև այս շարժումը կազմակերպված չէ, ամեն մեկն ինքն է որոշում ինչ անել. կա մի նպատակ, կա պայքար՝ հանուն հայրենիքի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վանեցյանը: