Լրահոս
Քաղաքական
21:55
13.04.23
89

«Ուշացել են մերոնք». սահմանի իրավիճակի մասին փակ քննարկում է եղել ԱԺ-ում

Ասրյանը խորհրդարան է գնացել պաշտպանության հանձնաժողովի հրավերով՝ սահմանի իրավիճակի մասին փակ քննարկմանը մասնակցելու: Մոտ 3 ժամ է տևել հանդիպումը, որին ներկա են եղել նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և ԱԱԾ ռազմական հակահետախության վարչության պետի տեղակալ Աշոտ Խաչատրյանը: Հանդիպումից հետո Գլխավոր շտաբի պետը կրկին խուսափել է լրագրողների հարցերին պատասխանել, միայն ավտոմեքենան նստելիս ասել է, որ սահմանին հարաբերական կայուն իրավիճակ է: