Լրահոս
Միջազգային
21:15
21.08.22
125

Ուրալում տղամարդը որսորդական հրացանով կրակ է բացել մարդկանց վրա

Img default alt hy

Սվերդլովսկի մարզի Սովխոզնի գյուղում տղամարդը որսորդական հրացանով կրակել է մարդկանց վրա, նա սպանել է մի տղամարդու, իսկ ավելի ուշ մահացել հիվանդանոցում, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչությունը։

Որպես վարկած դիտարկվում է կենցաղային վիճաբանությունը:

«Կրակողը՝ 1986 թվականին ծնված տղամարդը և տուժածներից մեկը մահացել են հիվանդանոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով, դեպքի վայրի զննությամբ առգրավվել են մի շարք իրեղեն ապացույցներ, մահացածների դիերն ուղարկվել են փորձաքննության։ Միջադեպի ստույգ պատճառը կպարզվի հետաքննության ընթացքում։