Լրահոս
Տարածաշրջան
23:10
21.10.22
100

Ուկրաինայում հարվածների հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի 30-40 տոկոսը

Img default alt hy

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի 30-40 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Reuters»-ին այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն:

Նրա խոսքով՝ տուժել է ջերմաարտադրության հզորության առնվազն կեսը, թեև ոչ բոլոր վնասված կայարաններն են դադարեցրել իրենց աշխատանքը։ Հարվածներից կորուստները նախարարը գնահատել է մի քանի միլիարդ դոլար։

Գլուշչենկոն էներգետիկայի ոլորտում ստեղծված իրավիճակի լուծման տարբերակներից մեկն է համարել էլեկտրաէներգիայի ներմուծումը, արդեն բանակցություններ են ընթանում պոտենցիալ մատակարարների հետ։