Լրահոս
Միջազգային
10:11
21.02.22
184

Ուկրաինայի սահմանի մոտ լեհ-ամերիկյան զորավարժություններ են սկսվել

Img default alt hy

Լեհաստան ժամանած ամերիկացի զինվորականները լեհական բանակի հետ համատեղ զորավարժություններ են սկսել երկրի հարավ-արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։

Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը Թվիթերում:

«Հանգստյան օրերին լեհական բանակի 18-րդ մեխանիկացված դիվիզիայի զինվորները Լեհաստանի հարավ-արևելքում համատեղ զորավարժություններ են սկսել 82-րդ օդադեսնատային դիվիզիայի ամերիկացի զինվորների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Օրերս ԱՄՆ-ը ևս 300 զինվորական էր ուղարկել Լեհաստան։

ԶԼՄ-ները նշում են, որ Պենտագոնը ցանկանում է փարատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների անհանգստությունը՝ կապված Սև ծովում ՌԴ-ի և Բելառուսի զորավարժությունների հետ։

Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ Հյուսիսատլանտյան զինված ուժերի ցանկացած տեղակայում ուղղված է հակամարտությունների կանխմանը, այդ իսկ պատճառով հանդիսանում է պաշտպանական և համաչափ։