Լրահոս
Միջազգային
20:21
22.02.22
196

Ուկրաինայի Գերագույն Ռադային ներկայացվել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշման նախագիծ

Img default alt hy

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշման նախագիծը։

«Ուկրաինան պետք է դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այսօր շտապ կերպով Գերագույն Ռադային եմ ներկայացրել համապատասխան որոշման նախագիծը»,- գրել է պատգամավորը Տելեգրամի իր ալիքում՝ Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելով Ուկրաինայի դեմ «ագրեսիայի», Ղրիմն «օկուպացնելու», Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու համար։

«Երեկվա իր որոշմամբ Պուտինը, փաստացի, ինքը դադարեցրեց մեզ հետ դիվանագիտական հարաբերությունները»,- գրել է պատգամավորը և Ռադային առաջարկել շտապ կարգով քննարկել իր ներկայացրած նախագիծը։

Նշենք, որ նախօրեին էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր հայտարարել, որ Կիևը դիտարկում է Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը։