Լրահոս
Տարածաշրջան
23:30
17.04.23
171

Ուկրաինական պատերազմը «հոգնեցրել է».Եվրոպայում քննադատում են ԱՄՆ-ին, Բրազիլիան ասում է՝ «բավակա՛ն է»

 

Եվրոպայում սկսել են քննադատել Միացյալ Նահանգներին: Հունգարիայի վարչապետը Վաշինգտոնին մեղադրել է, ռուս-ուկրաինական հակամարտությունը թեժացնելով, միջուկային պատերազմի վտանգ ստեղծելու համար: Վիկտոր Օրբանը նկատել է, որ այդ պատերազմը չի սպառնում ԱՄՆ-ին, որը թեև ունի համարժեք զենք, բայց շատ հեռու է հակամարտության գոտուց: Մինչդեռ Եվրոպան կարող է հայտնվել մեծ աղետի մեջ: