Լրահոս
Միջազգային
22:43
21.02.22
842

Ուղիղ․ Պուտինը տեսաուղերձով դիմում է ՌԴ ժողովրդին

Պուտինը տեսաուղերձով դիմում է Ռուսաստանի ժողովրդին։

Մինչև այդ հրավիրված ԱԽ նիստում Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի հարցով որոշումներ կկայացնի այսօր։ Այդ ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները դիմել էին ՌԴ նախագահին՝ իրենց անկախության ճանաչման խնդրանքով։

Հայտնի է նաև, որ նախքան ժողովրդին դիմելը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ։ ՌԴ նախագահն իր ֆրանսիացի ու գերմանացի գործընկերներին տեղեկացրել է, որ նախատեսում է առաջիկայում ստորագրել հրամանագիր Դոնբասի վերաբերյալ, որին ի պատասխան Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները հիասթափություն են հայտնել։

Ավելի մանրամասն տեղեկություններ՝ մեր հաջորդ հրապարակներում։