Լրահոս
Քաղաքական
21:47
05.02.26
793

«Ուղղակի լռություն, քար, ճնշող լռություն․․․»․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի եղբայրն է, գրել է․

«Բաքվի դատավճիռը չէր հրապարակվել դեռ, երբ այսօր առավոտյան Ազգային ժողովի դիմաց մեր հայրենակիցները բողոքի հանրահավաքի էին՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների և հանուն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների և Արցախի ռազամաքաղաքական ղեկավարության ազատ արձակման:

Հետո դժվարին հանդիպում ունեի Ազգային ժողովում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Նրանց հարց ուղղեցի՝ եղե՞լ է, կա՞ աշխարհում մի երկիր, որ նրանց քաղաքացիները, զինվորականներ, քաղաքական գործիչներ պատանդառված են, այդ երկրի մի հսկայական մաս օկուպացված է, և թշնամին միտք էլ չունի վերադարձնել, իսկ այդ ընթացքում այդ երկրի ղեկավարը մրցանակ է ստանում ու խոսում վերջնական խաղաղության, հակամարտության էջ փակած լինելու մասին: Ի պատասխան՝ քար լռություն էր դահլիճում:

Այսօր այս ուսանողների հետ խոսեցի իրենց իսկ դասախոս, քաղաքական նպատակներով անազատության մեջ Խաչիկ Գալստյանի մասին նաև:

Հետո արդեն՝ դատարան. Սրբազանի և 18 արդարների դատն էր, որտեղ դատվում է մեր խիղճը։

Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն...»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերի քննությունը:

Դատարանը Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, տարիքով պայմանավորված, դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: