Լրահոս
Քաղաքական
22:15
24.03.23
147

Օտար սակուրան ընդդեմ նաիրյան դալար բարդու. ծառերի սպանդ և թթվածնի խոստում

 

Ճապոնական սակուրաները շուտով կզարդարեն Ալեքսանդր Թամանյանի արձանի շրջակայքը: Երևանի կանաչապատում ՀՈԱԿ-ի աշխատակիցը վստահ է, որ հաստաբուն ծառերը կտրելով ու դրանց փոխարեն սակուրաներ տնկելով՝ կատարում են հայ նոր ճարտարապետության հիմնադրի երազանքը: Էկոլոգները պնդում են, որ վարդագույն սակուրաները չեն կարող նախկին բարձրահասակ ծառերի պես պաշտպանել արևից: