Լրահոս
Իրավական
17:25
29.10.24
154

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Img default alt hy

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով.

«Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ տարածքներում՝ հատկապես լեռնային գոտիներում, ժամանակ առ ժամանակ լինում են ձյան տեսքով տեղումներ:

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։