Լրահոս
Միջազգային
20:45
15.04.23
152

Ոստիկանությունը փակել է Երուսաղեմի Հին քաղաքի բոլոր մուտքերն այցելուների և ուխտագնացների համար

Img default alt hy

Իսրայելի ոստիկանությունը փակել է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքերն այցելուների, ուխտագնացների, զբոսաշրջիկների և լրագրողների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Հին քաղաք տանող դարպասների մոտ, որտեղ գտնվում է Տիրոջ գերեզմանի տաճարը, որտեղ սպասվում է Ճրագալույցի արարողությունը, պատնեշներ են դրված, կենտրոնացած են ոստիկանության մեծաթիվ ուժեր։

Այնուամենայնիվ, ուխտագնացների առանձին կազմակերպված խմբեր հնարավորություն են ստանում մտնելու Հին քաղաք։