Լրահոս
Հասարակական
16:45
20.08.22
233

Ոստիկանության տեսանյութը՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից

Img default alt hy

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Մասիսի քաղաքապետարանում երեկ գիշերը տեղի ունեցած աղմկահարույց դեպքից կադրեր։

Հիշեցնենք՝ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը ժամը 21։10-ի սահմանում նռնակով, ատրճանակով զինված մուտք է գործել Մասիսի քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ  հատուկ նշանակության վարչության ծառայողները մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին․ նա ինքնասպան է եղել։