Լրահոս
Հասարակական
19:36
28.10.24
392

Ոստիկանները փորձում են «Գոյ» թատրոնի դերասաններին թատրոնից դուրս հանել

Img default alt hy

«Այս պահին ոստիկանները բանակցում են տղաների հետ և փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել։ Չեն սպասում գոնե տասը րոպե մինչև մեր փաստաբանը հասնի այստեղ։ Կողմնապահությունն ակնհայտ է»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց  «Գոյ» թատրոնի դերասանունի Լիլիթ Բադանյանը։

Այդ պահին  «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը  ներս մտավ, վերցրեց հեռախոսն ու մոտեցավ ոստիկանին՝ ասելով․ « Պարոն կապիտան, ես հիմա Ձեզ տեղեկացնում եմ, որ մենք եթերում ենք» ։
«Դուք ներխուժել եք  թատրոնի տարածք, խնդրում եմ՝ ազատել տարածքը»,- պատասխանեց ոստիկանը։
«Թող ոստիկանությունն էլ ֆիքսի, թե որպես ներխուժում  են արձանագրում։ Ի՞նչն է խանգարում , որ չեք սպասում, որ մեր փաստաբանը գա»,- արձագանքեց դերասանը։