Լրահոս
Իրավական
19:51
20.09.24
392

Ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենի բնակարան․ PARA TV

Img default alt hy

PARA TV - ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան։

Հակոբյանն այդ ընթացքում եղել է իր աշխատավայրում` «Մաքուր երկաթում», պատրաստվում էր ընդունել պատվիրակություն՝ Գերմանիայից։

Տեղեկանալով ոստիկանության ներխուժման մասին և ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում` իր նախաձեռնությամբ ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը։