Լրահոս
Իրավական
15:41
26.05.22
155

Ոստիկանների կողմից բռնության ենթարկված անչափահասներին տուժողի կարգավիճակ է տրվել

Img default alt hy

Փաստաբաններ Միքայել Շխիմյանն ու Արթուր Պիվազյանը տեղեկացնում են, որ ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից երկու անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործը, դրա հետագա նախաքննությունը շարունակելու նպատակով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Երեխաներին շնորհվել է տուժողի կարգավիճակ։

«Հետամուտ ենք լինելու որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել են փաստաբանները։