Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
30.10.24
109

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP- 29 կլիմայական համաժողովին։

«Հրապարակ»

Ալիեւին պետք է, որ ՀՀ պաշտոնյաներից որեւէ մեկը ոտք դնի Բաքու, որպեսզի կարողանա ջարդուխուրդ անել այն իրողությունը, որ արցախցիների նկատմամբ էթնիկ զտում է իրականացրել եւ սպառնալիքներ է կիրառում
Հայաստանի հասցեին։

«Ժողովուրդ»

ՔՊ-ն գտել է իր «սրտի» նախարարին. արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է՝ ՀՀ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

«Հրապարակ»

Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետ կանչի մտադրություն կա:

«Հրապարակ»

Այս պահի դրությամբ 53 հայազգի հաջողակ տղամարդ 1 մլն. դրամ է փոխանցել՝ Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ: