Լրահոս
Մամուլի տեսություն
09:36
04.02.26
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից հաշված օրեր առաջ «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձեւակերպումներից։ 

«Ժողովուրդ»

«Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։

«Ժողովուրդ»

ՊԵԿ ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանը հրավիրվել և հարցաքննվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում:

«Հրապարակ»

Օրենքով արգելում են  օտարերկրյա ծրագրերով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, որը եւս կամայականորեն կմեկնաբանվի։

«Իրավունք»

Արցախի թեմի ուրացած ու այլեւս մերժված առաջնորդ Վրթանես Սրբազանը մտերիմների մոտ սկսել է տարածել, թե շատ շուտով իրենց տասնյակը հաջողության է հասնելու։ Կշտամբանքներին, թե ոնց կարողացար ուրանալ Վեհափառին վերջինս առանց ամոթի այսպես է պատասխանել.«Լավ եմ արել»։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ: