Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
31.10.24
111

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, թե ինչու է խմբակցության պատգամավորների վերաբերյալ կարգապահական վարույթները քննում ՔՊ վարչությունը:

«Ժողովուրդ»

Ներանձնային քմահաճույքներին հագուրդ տալու համար՝ ՔՊ-ն կարևոր ու մի շարք խնդիրներով լի ոլորտը բարձիթողի վիճակում է պահում՝ առանց ՀԾԿՀ ղեկավարի:

«Հրապարակ»

ՀԾԿՀ նախագահի մի քանի անուն է շրջանառվում՝ էներգետիկ ոլորտի հնաբնակներից Մեսրոպ Մեսրոպյանի մասին է, որը 2020-2021թթ՝ կարճ ժամանակ զբաղեցրեց նաև Կոտայքի մարզպետի պաշտոնը, դրանից առաջ ՀԾԿՀ անդամ էր, հրաժարական ներկայացրեց 2020 թ-ի նոյեմբերի 15-ին, մյուս թեկնածուն Հովհաննես Նալբանդյանն է`
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականը:

«Ժողովուրդ»

Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին:

«Հրապարակ»

Երեկ ԱԺ-ում Քյարամյան-ՔՊ-ականներ շփումից պարզ դարձավ, որ անհիմն չեն այն խոսակցությունները, որ նա վայելում է վարչապետի և նրա կնոջ հովանավորչությունը, և նրանք չեն պատրաստվում ազատվել Քյարամյանից:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ: